Ոչ պաշտոնական հրապարակում
Պաշտոնական պարզաբանում N 1
2013 թվական
2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկմամբ պայմանավորված ամենամյա արձակուրդի գումարների հարկման վերաբերյալ
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ Է մտնում 01.01.2013թ.– ից։ Նույն պահից ուժը կորցրած են ճանաչվելու «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքները։
Մինչև 01.01.2013թ.–ը գործող
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ պետական եկամուտների նախարարության 16.04.2001թ. N 02/456 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 22-րդ և 25-րդ կետերի,
Մինչև 01.01.2013թ.–ը գործող «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության 30.05.2005թ. էտ| 1-05/05-Ն հրամանով հաստատված «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 41-րդ կետի 3-րդ, 4-րդ և 10-րդ ենթակետերի,
01.01.2013թ.–ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի 07.06.2012թ. N 175-Ն հրամանով հաստատված «Եկամտային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 41-րդ կետի 3-րդ և 10-րդ ենթակետերի համաձայն՝
1. Ամենամյա արձակուրդի համար գործատուն վարձու աշխատողին վճարում Է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում Է վարձու աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվոՎ բազմապատկելու միջոցով։ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում Է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում Է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի։
2. Միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է օրենքով սահմանված կարգով։
3. Այն դեպքում, երբ ձևակերպվում է վարձու աշխատողի հերթական կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՛ նախորդ տարվա չօգտագործված արձակուրդը, ապա հաշվարկված արձակուրդային գումարը ներառվում է նրա համախառն եկամտի մեջ որպես այն ամիսների ստացման ենթակա եկամուտ, որ ամիսներին նա գտնվում է արձակուրդում։
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքների փոխարեն 01.01.2013թ.–ից «եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու հետ կապված անցման ժամանակահատվածում առաջացող հարկման հարցերի հստակեցման անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
2012թ.–ին առաջացած և 2013թ.–ին շարունակվող վարձու աշխատողի ամենամյա արձակուրդի դեպքերում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով հաշվարկված արձակուրդի գումարները հարկվում են հետևյալ կերպ՝
1) 2012թ.–ին կատարվում է հետևյալ հաշվարկը՝
ա) 2012թ.–ին վերաբերող ամսվա աշխատավարձին գումարվում է այդ ամսվանը բաժին ընկնող արձակուրդային գումարը և հարկվող եկամտից հաշվարկվում է եկամտահարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարը։
Այդ դեպքում եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գումարները արտացոլվում են 2012թ.–ի 4-րդ եռամսյակի հաշվարկում (հաշվետվությունում)։
բ) Վարձու աշխատողի փաստացի արձակուրդային գումարը հաշվարկելու և վճարելու նպատակով 2013թ.–ին համապատասխան ամսվանը բաժին ընկնող արձակուրդային գումարից նախնական կարգով հաշվարկվում է եկամտահարկը՝ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և վարձու աշխատողի պարտադիր սոցիալական ապահովության վճարը՝ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
2) Վարձու աշխատողի արձակուրդից վերադառնալուց հետո, 2013թ.ին վերաբերող ամսվա եկամուտը հաշվեգրելիս՝
ա) Վերահաշվարկվում է 2013թ.–ին բաժին ընկնող արձակուրդային գումարը՝ հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքով (այսուհետ՛ Օրենսգիրք) (2013թ.–ի խմբագրությամբ) սահմանված կարգով որոշվող միջին ամսական աշխատավարձի չափը։
բ) 2013թ.–ին վերաբերող ամսվանը բաժին ընկնող վերահաշվարկված արձակուրդային գումարին գումարվում է ՀՀ կառավարության 31.05.2012թ. 692-Ն որոշման կարգի համաձայն որոշվող այդ ամսվա աշխատավարձը և հարկվող եկամտից հաշվարկվում է եկամտային հարկը։
Այդ դեպքում եկամտային հարկի գումարը արտացոլվում է 2013թ.–ի եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկ(ներ)ում։
գ) Հաշվի առնելով վարձու աշխատողի 2013թ.–ին բաժին ընկնող արձակուրդային գումարից 2012թ.–ին պահված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև 2013թ.–ի հարկվող եկամտից պահված եկամտային հարկի գումարները՝ որոշվում է վարձու աշխատողի 2013թ.–ին վճարման ենթակա փաստացի աշխատավարձի չափը։
Օրինակ. Կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային շաբաթով և վարձու աշխատողների ամենամյա արձակուրդի օրերի քանակը կազմում է 20 աշխատանքային օր։ Վարձու աշխատողի համար 2012թ. դեկտենբերի 24-ից մինչև 2013թ. հունվարի 29-ը (ներառյալ) ձևակերպվել է ամենամյա արձակուրդ։ Աշխատանքային պայմանագրի համաձայն յուրաքանչյուր ամսվա աշխատավարձը կազմել է 120000 դրամ։
(դրամ)
Ցուցանիշը
|
Գումարը
|
Հաշվարկը
|
Արձակուրդային գումարի հաշվարկը
|
միջին ամսական աշխատավարձը
|
120000
|
120000x12:12
|
միջին օրական աշխատավարձը
|
5714
|
120000:21
|
արձակուրդային գումարր
|
114280
|
5714x20
|
2012թ. դեկտեմբեր ամսվա հաշվարկը
|
աշխատավարձը
|
90000
|
120000:20x15
|
արձակուրդային գումարր
|
28570
|
114280:20x5
|
ԱՎՌՒՄ (ընդամենը)
|
118570
|
90000+28570
|
վարձու աշխատողի սոցիալական վճարը
|
3557
|
118570x3%
|
գործատուի սոցիալական վճարը
|
19928
|
19000+(118570- 100000)x5%
|
սոցիալական վճարներ (ընդամենը)
|
23485
|
3557+19928
|
անձնական նվազեցումը
|
32500
|
|
եկամտահարկը
|
8503
|
8000+((118570-(3557+ 32500))–80000) x 20%
|
2013թ. հունվար ամսվա արձակուրդային գումարից եկամտահարկի և վարձու աշխատողի սոցիաչական վճարի նախնական հաշվարկը
|
արձակուրդային գումարը
|
85710
|
114280:20x15
|
վարձու աշխատողի սոցիալական վճարը
|
2571
|
85710x3%
|
անձնական նվազեցումը
|
32500
|
|
եկամտահարկը
|
5064
|
(85710–2571–32500) x 10%
|
Վճարման ենթակա 2012թ. դեկտեմբեր
ամսվա աշխատավարձի և 2013թ.–ի հունվար ամսվա արձակուրդային գումարը
|
184585
|
118570-(3557+
8503)+85710–(2571+5064)
|
2012թ. դեկտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ի (118570 դրամ) և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գումարները (23485 դրամ) արտացոլվում են 2012թ.–ի 4-րդ եռամսյակի սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ 2012թ. դեկտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ի (118570 դրամ) և եկամտահարկի (8503 դրամ) գումարները արտացոլվում են 2012թ.–ի 4-րդ եռամսյակի եկամտահարկի հաշվարկում։
Վարձու աշխատոդի արձակուրդից վերադառնալուց հետո, 2013թ.–ին կատարվում է հաշվարկ (վերահաշվարկ)։ Հաշվի առնելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի ն ՀՀ կառավարության 31.05.2012թ. N 692-Ն որոշման պահանջը՝ 2013թ. ամսական դրույքաչափը սահմանվել է 143000 դրամ։
(դրամ)
2013թ. հունվարի հաշվարկը(վերահաշվարկը)
|
|
Միջին ամսական աշխատավարձ հաշվարկեփս 2012թ. յուրաքանչյուր ամսվա աշխատավարձին ավելացվող մեծությունը
|
20000*
|
19000+(120000-100000) x 5%
|
միջին ամսական աշխատավարձը
|
140000
|
(120000+20000) x 11:11
|
միջին օրական աշխատավարձը
|
6667
|
140000:21
|
արձակուրդային գումարը
|
100005
|
6667x15
|
աշխատավարձը
|
16823
|
143000:17x2
|
ԱՎՈՒՄ (ընդամենը)
|
116828
|
100005+16823
|
Եկամտային հարկը
|
28506
|
116828x24.4%
|
Վերահաշվարկման արդյունքում վճարման ենթակա 2013թ. հունվար ամսվա վճարման ենթակա աշխատավարձը
|
10247
|
116828-28506–(85710– 2571-5064)
|
* Միջին ամսական աշխատավարձ հաշվարկեփս 2012թ. յուրաքանչյուր ամսվա աշխատավարձին ավելացվող մեծությունը որոշվել է հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի պահանջը։
2013թ. հունվար ամսվա համար վարձու աշխատողին վճարման ենթակա աշխատավարձը կազմում է 10247 դրամ։
2013թ. հունվար ամսվա համար հաշվարկված հարկվող եկամտի (116823 դրամ) և եկամտային հարկի (28506 դրամ) գումարները արտացոլվում են 2013թ.-ի հունվար ամսվա եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկում։