News
Email Print PDF
There are no translations available.

էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ չեն ընդունում

Արդեն մեկ ամսից ավել հարկային մարմնի հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային համակարգի (e-invoicing), ինչպես նաև ԵՏՄ-ից ներծուծման և արտահանման հաշվետությունների ներկայացման հետ կապված խնդիրներին դեռ չեն վերացվել:

Նման խափանումները պարբերաբար լինում էին նաև նախկինում: Սակայն նման դեպքում հարկային մարմնի կողմից որևէ տեղեկատվություն չէր ներկայացվում խափանումների վերաբերյալ և հարկ վճարող չհանդիսացողների համար տպավորությունն այնպիսին էր, որ ունենք աշխարհում նմանը չունեցող շատ լավ աշխատող էլեկտրոնային համակարգ: Դեռ ավելին, տարեց տարի ահռելի միջոցներ էին ծախսվում համակարգի բարելավվման համար: Եւ յուրաքանչյուր անգամ հավաստիացվում էր, որ այլևս համակարգն աշխատելու է անխափան:

Թերևս խափանումներն չեն, որ առիթ են հանդիսացել հարցի վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու համար, այլ հարկ վճարողների նկատմամբ հարկային մարմնի վերաբերմունքն է: Իսկ վերաբերմունք այնպիսին է, կարծես թե հարկ վճարողներն հարկային մարմնի տնվորները լինեն (նախկինում տնվորների նկատմամբ վերաբերմունքը վատ իմաստով էր օգտագործվում):

2016 թվականի հուլիսի 17-ից հարկային մարմնի հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային համակարգը (e-invoicing) խափանված է, որի պատճառով հարկ վճարողները չեն կարող ստորագրել իրենց ստացված հաշվարկային փաստաթղթերը, դեռ ավելին չեն կարող համակարգից տեսնել, թե մատակարարները ինչ ապրանքներ են մատակարարել, ինչ գնով:

Հարկ վճարողներն առնվազն երկու խնդրի առաջ են կանգնում՝ մեկը վերաբերում է չստորագրված հարկային հաշիվների ԱԱՀ-ի գումարների չհաշվանցման, մյուսը վերաբերում է ձեռքբերված ապրանքների մասով տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված հաշվապահական հաշվառման վարման հետ կապված:

Առաջին խնդրի մասով հարկային մարմինը իր պաշտոնական կայքում տեղադրեց պարզաբանում, որով հայտարարեց, որ խնդրի ամբողջական վերացման վերաբերյալ հաղորդագրության մեջ նշված խնդրի վերացման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում ստացված հարկային հաշիվների ստորագրման դեպքում հարկ վճարողները այդ հաշիվներում առանձնացված ԱԱՀ գումարները կարող են հաշվանցել 2016թ. 2-րդ եռամսյակի կամ 2016թ. հունիս ամսվա համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներով, եթե բավարարված են հաշվանցման համար օրենքով սահմանված այլ պահանջները: Տես հղումը՝ http://taxservice.am/MD_News.aspx?ntname=MDOfficialNews&nid=2953

Հետաքրքիրն այն էր, որ նշված հայտարարությունը հարկային մարմնի կողմից հրապարակվեց հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետի օրը, այն էլ աշխատանքային օրվա ավարտից 2 ժամ առաջ: Հետևաբար, բազմաթիվ հարկ վճարողներ չէին կարող տեղեկացված լինել հարկային մարմնի մեղքով չստորագրված հարկային հաշիվների մասով ԱԱՀ-ի գումարի հաշվանցման հնարավորության մասին: Այնինչ խնդիրն առաջացել էր առնվազն օրեր առաջ և հայտարարությունը հնարավոր էր տարածել մինչև վերջաժամկետի վերջին օրը:

Խնդիրը չկարգավորվեց նաև մեկ ամիս անց և նույն հաշվանցման խնդրի առաջ հարկ վճարողները կանգնեցին արդեն 2016 թվականի հուլիս ամսվա ԱԱՀ-ի հաշվարկների ներկայացման ժամանակ: Հուլիս ամսվա ԱԱՀ-ի հաշվարկների ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 20 էր: Մինչդեռ, հարկային մարմնի կողմից հարցի վերաբերյալ մինչ օրս որևէ պարզաբանում կամ հայտարարություն չի տարածվել: Այս մոտեցումը ցույց է տալիս թե հարկային մարմինն ինչպես է վերաբերում հարկ վճարողներին՝ տնվորի պես, որպես հարկատուի, հարկ տվողի, մինչդեռ ճիշտ կլիներ գոնե մեկ անգամ  հարկային մարմնի վերաբերմունքը դրսևորվեր իր իսկ կողմից հնչեցրած հայտարարություններին համապատասխան՝ որպես հարկ վճարողի: Ի դեպ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգը բարելավվում է հենց հարկ վճարողների՝ իրենց վճարած հարկերի հաշվին:

Դե այսքանից հետո հարկ վճարողները ինչպես կարող են լուրջ ընդունել հարկային մարմնին, երբ որևէ անգամ չի կարողացել իր հայտարարությունների տերը լինել և ամեն անգամ իր իսկ սահմանած ժամկետներն խախտել է:


1.     Անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգ

 

Poll

News

There are no translations available.Հարկային օրենսգիրք` «տարբերակներ շատ կան, բայց էլ հավ չկա»   Վերջին տարիներին հարկային օրենսդրությունում ...
Read More 374620 0

There are no translations available. էլեկտրոնային համակարգի (e-invoicing) խնդիրների վերացման հարկային մարմնի խոստումները հարկ վճարողները լուրջ ...
Read More 390179 0

There are no translations available. Հարկային օրենսգիրք՝ ծննդաբերությանը նպաստող, թե խոչընդոտող կամ ինչու՞ է ՀՀ կառավարությունը տարիներ ...
Read More 383631 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի «Հարկային հսկողություն» բաժնի  վերաբերյալ Հոդված 356 Հոդվածի 1-ին մասում ...
Read More 381267 0

There are no translations available.Հարկային օրենսգրքի նախագծի անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման կարգի ...
Read More 382545 0

Share